Կամերային թատրոնի տնօրենի մրցույթում հաղթեց Հռիփսիմե Առաքելյանը

Կամերային թատրոնի տնօրենի մրցույթում հաղթեց Հռիփսիմե Առաքելյանը
ՀՀ մշակույթի նախարարությունից հայտնում են, որ Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում այսօր հանձնաժողովը հաղթող ճանաչեց Հռիփսիմե Առաքելյանին:



Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել չորս թեկնածու:



Հիմնվելով մրցութային հանձնաժողովի որոշման և հաղթած թեկնածուի համապատասխան դիմումի վրա, պետական թատրոնի տնօրենի նշանակումը կատարում է ՀՀ մշակույթի նախարարը։



_Հռիփսիմե Առաքելյանը ծնվել է 1978 թվականին, Երևանում:_



_2000 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Բանասիրության ֆակուլտետը, 2008-ին՝ Հայաստանի Հանրապետության Պետական Կառավարման Ակադեմիայի «Հանրային կառավարում» ֆակուլտետը (Հանրային կառավարման մագիստրոս):_



_Աշխատել է «Ար», «Հայ TV», «Կենտրոն», Հայաստանի հանրային հեռուստաընկերություններում, զբաղեցրել է բարձր պաշտոններ:_



_2011-2016թթ. ղեկավարել է Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագիրը: 2016-ի դեկտեմբերից մինչև 2017 –ի օգոստոս ամիսը զբաղեցրել է ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը: Շուրջ վեց ամիս մարքեթինգային գործունեություն է իրականացրել Հորդանանում:_



_Ամուսնացած է, ունի երկու երեխա:_