Նստացույց անողներին հերթով կանչում են ոստիկանություն (տեսանյութ)

Նստացույց անողներին հերթով կանչում են ոստիկանություն (տեսանյութ)
Արդեն երրորդ օրն է, ինչ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը իր ընկերների հետ նստացույց է իրականացնում Ազատության հրապարակում՝ պահաջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ թույլ չտալ՝ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ իշխանությունը պահի իր ձեռքում։



Ազատամարտիկը երեկ մեզ հետ զրույցում նշել էր, որ նստացույցի մասնակիցներից մեկին ոստիկանները տարել են, ճանապարհին ծեծի ենթարկել։ Այսօր նա նշեց, որ եւս մեկ հոգու ոստիկանները տարել են բաժին․ «Մեր տարիքի մարդ էր, խնդրեց, ասեց՝ դեռ հայտարարություն չանենք, տեսնենք ՝ ինչ ենք ասում։ Երիտասարդ տղա է, էստեղ է, իրենց տուն են գնացել, ծնողներին հորդորել են՝ երեխային տանեն տուն։ Հատ-հատ աշխատում են բոլորի վրա, որ փողոց դուրս չգան»։



Մեր զրուցակցի խոսքով՝ անցորդները մոտենում են, իրենց աջակցությունը հայտնում․ «Համախոհներն էլ շատ-շատ են, բայց չեն գալիս, որովհետեւ գործից կազատեն, ժողովուրդը գիտի՝ ինչպիսի իշխանություն ունենք, տեռոր են անում, ժողովրդին»։



Վոլոդյա Ավետիսյանը նշում է, որ պատրաստ է միանալ բոլոր նրանց, որոնք կպայքարեն Սերժ Սրագսյանի վարչապետության դեմ։



Մանրամասները՝ տեսանյութում։







![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/29138694_2064665817126454_755389812_n.jpg?_nc_cat=0&oh=7f14f62d862edf1f4f4150c2f60426a1&oe=5AB749C8)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/29134503_2064660457126990_62411127_n.jpg?_nc_cat=0&oh=d317a70aca31ba9c75086737b3d3520b&oe=5AB71AD7)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/29020058_2064660467126989_404309140_n.jpg?oh=c99b8b24ff498e9a751fd34b7b8f427c&oe=5AB71F79)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/29134713_2064666120459757_62833339_n.jpg?_nc_cat=0&oh=e905ee3e9a263c5a4d4d096eb1691643&oe=5AB7876D)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/29019835_2064666153793087_301869799_n.jpg?_nc_cat=0&oh=b7fa9842f0ac7b8b8fe5b1b5c28a7aa0&oe=5AB64A0F)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/29345164_2064660493793653_121575264_n.jpg?_nc_cat=0&oh=063dd3fdfc382417706c850532ab24a6&oe=5AB66116)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/29134521_2064660507126985_701482367_n.jpg?_nc_cat=0&oh=7277f96996c386c26c61eccbc764a715&oe=5AB71E1E)