Վարչապետի նոր «look»-ն ու կառավարության կարճ նիստը՝ լուսանկարներով

Վարչապետի նոր «look»-ն ու կառավարության կարճ նիստը՝ լուսանկարներով
Վարչապետ Կարեն Կարապետյանը, որ երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ աչքի էր ընկել իր ընկճված տեսքով, այսօր նույն տրամադրությամբ վարեց կառավարության հերթական ու գրեթե վերջին նիստը իր նախագահությամբ։ Վարչապետի միակ դրայվը նրա հագուկապի մեջ էր՝ նոր կոստյում, վերնաշապիկ և փողկապ՝ գույների օրիգինալ համադրությամբ, որը գրավել էր շատերի ուշադրությունը։ Կարեն Կարապետյանի այս պայծառ «look»-ը թերևս նրա վերջին լուսավոր կողմն էր իր վարչապետության մայրամուտին։



Նիստն էլ նախորդների համեմատ շատ կարճ տևեց։ Մի երկու հանձնարարական Ջրային տնտեսության պետական կոմիտեին ու ԱԳՆ-ին, մի երկու նախագծի զեկույց, այդ թվում՝ Դավիթ Հարությունյանի կողմից վաղը արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ, և վերջ՝ անցան գաղտնի ռեժիմի։ Այն ևս երկար չտևեց։



Առաջարկում ենք սլայդում դիտել կառավարության նիստը՝ լուսնակարներով։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**