Google-ը կպայքարի ֆեյք նորությունների դեմ

Google-ը կպայքարի ֆեյք նորությունների դեմ
Համաշխարհային ցանցային որոնողական հսկա Google-ը հայտարարել է, որ որոշում է կայացրել պայքարել «ֆեյք նյուզ» կոչված երեույթի դեմ: Ինչպես փոխանցում է The Verge–ը, համաշխարհային հսկան որոշել է գործարկել Digital News Initiative նախաձեռնությունը, որը կոչված է լինելու օգնել լրատվություն սպառողներին, լրագրողներին եւ ԶԼՄ-ներին տարբերակել իրական եւ կեղծ նորությունները:



Այս ծրագրի համար ընկերությունը որոշել է հատկացնել 300 միլիոն դոլար: Նոր նախաձեռնությունը նաեւ կդյուրացնի լրագրողների աշխատանքը: Համաշխարհային լուրջ հեղինակություն վայելող մի շարք մեդիա կազմակերպություններ, ընկերություններ եւ ԶԼՄ-ներ, ինչպես օրինակ` The Washington Post, The New York Times, The Financial Times, Le Parisien, La Republica, The Telegraph եւ այլն, արդեն պատրաստակամություն են հայտնել օգնել Google–ին:



Նշենք, որ համաշխարհային որոնողական հսկան որոշել է նաեւ հատուկ գործիք թողարկել, որը կօգնի մարդկանց եւ կազմակերպություններին ընտրությունների ժամանակ զտել լրահոսը եւ խուսափել «ֆեյք նյուզի» զոհը դառնալուց: