Մասսայական թունավորում Տամբովի մարզում․ Կան տասնյակ տուժածներ

Մասսայական թունավորում Տամբովի մարզում․ Կան տասնյակ տուժածներ
Առնվազն քսանինը մարդ, որից ինը երեխաներ թունավորվել են անհայտ ծագման գազից ՌԴ Տամբովի մարզի Կալինին գյուղում: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը:



Մասսայական թունավորումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ գյուղացիները փորձել են բացել անհայտ նյութով լցված բալոնները: Ներկայումս դեռ 17 մարդ, որից երեքը` երեխաներ, մնում են հոսպիտալացված: Արտակարգ պատահարի պատճառները եւ մյուս հանգամանքները ճշտվում են:



Նշենք, որ Կալինինը գնչուական գյուղ է: Մասնագետները չեն բացառում, որ գյուղացիները փորձել են սղոցել ամոնյակ պարունակած բալոններ եւ գազային մնացորդները դուրս հոսելով պատճառ են դարձել մասսայական թունավորման: Դեպքի վայրում աշխատում են նաեւ իրավապահները: