Ավտոբուսի վարորդը մեղավոր չի եղել․ Մեկնաբանել են ուղեւորափոխադրող ընկերությունից

Ավտոբուսի վարորդը մեղավոր չի եղել․ Մեկնաբանել են ուղեւորափոխադրող ընկերությունից
ՀՀ ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ այսօր ժամը 09:00-ի սահմաններում Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են Երևան-Մոսկվա երթուղու «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը:



Երևան-Մոսկվա երթուղու ավտոբուսը պատկանում է կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող, մրցույթում հաղթած «Ման Տուր» ընկերությանը, որը սպասարկում է Երևան-Տվեր ուղղությունը:



«Ավտոբուսի վարորդը մեղավոր չի եղել, մեծ ֆուռա դեմ դուրս եկել ու հարվածել: Մեր 2 վարորդներն էլ ողջ են, հիվանդանոցում են, այս պահին չեմ կարող ասել, թե ինչ վիճակում են: Նրանք Երեւանից են, երկար տարիներ աշխատում են մեր ընկերությունում: Այս պահին կարող եմ ասել, որ մնացած ուղեւորներին մեկ այլ կազմակերպության ավտոբուսով մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոց: Մահացածների անուները դեռ հայտնի չի»,- ասացին «Ման Տուր» ընկերությանից :



Նշենք, որ վթարի հետևանքով կա 2 զոհ, որից մեկը բեռնատարի վարորդն է։ Մեր տեղեկություններով ավտոբուսի մահացած ուղեւորը 1978թ. ծնված Ս. Սուքիսյանը:



Վթարի պատճառներն ու մյուս մանրամասները ճշտվում են։