Ծառուկյանի մեգածրագրերը՝ տեքստիլից մինչև բիթքոյն (տեսանյութ)

Ծառուկյանի մեգածրագրերը՝ տեքստիլից մինչև բիթքոյն (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի գրուպ» կոնցեռնը միանգամից մի քանի մեծամասշտաբ ծրագիր է իրականացնում։ Եվ բոլորը մեկ վայրում՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ նոր կառուցվող հսկայական տարածքում։



Տեքստիլ արդյունաբերության ոլորտից մինչև արևային համակարգերի, կրիպտովալյուտայի և ոսկու արտադրություն։ Սրանք են այն ծրագրերը, որոնք շուտով գործարկվելու են նոր տարածքում։



Շուտով այստեղ կարտադրվեն կրիպտովալյուտայի այնպիսի տեսակներ, ինչպիսին է բիթքոյնը, էթերիումը և դաշը։ Առաջիկա ծրագրերից է նաև հսկայական տեխնոպարկի հիմնումը։ Շինարարական աշխատանքների ընթաքին հետևել է նաև Սերժ Սարգսյանը, ով շրջել է շինհրապարակում, ծանոթացել ներդրումային ծրագրերի մանրամասներին։



Մանրամասն՝ տեսանյութում։