Հավերժ անեծք Ժիրոյին փակողներին․ Լարված իրավիճակ դատարանի դահլիճում եւ բակում (տեսանյութ)

Հավերժ անեծք Ժիրոյին փակողներին․ Լարված իրավիճակ դատարանի դահլիճում եւ բակում (տեսանյութ)
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով այսօր դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հրապարակեց դատավճիռը։ Ըստ այդմ, Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10,5 տարվա ազատազրկման։ Գործով մյուս ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը, որը մեղադրվում է զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ դատապարտվեց՝ 5 տարի 5 ամիս ժամկետով, Սասունիկ Կիրակոսյանը 3 տարի, Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 6 ամիս, իսկ Հրայր Թոփչյանին և Գալուստ Գրիգորյանին դատարանը դատապարտեց 3 տարվա ազատազրկման։ Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված Հովհաննես Պետրոսյանն էլ դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։



Վճռի հրապարակումից հետո նիստին ներկաները աղաղակեցին, վիրավորական արտահայտություններ հնչեցրին, ինչպես դատավորի, այնպես էլ դատախազների հասցեին։ Դատական նիստերի դահլիճում Ներսես Պողոսյանի քրոջ ինքնազգացողությունը վատացավ, շտապ օգնություն հրավիրվեց դատարան։



Նիստին ներկաներից մեկն էլ սկսեց երգել՝ անիծելով Սեֆիլյանին պատժողներին։ Դատարանի բակում լարված իրավիճակը նույնպես պահպանվեց, ընդդիմադիրները վիրավորանքներ հասցրին՝ հեռանալ շտապող դատախազներին, որից հետո թույլ չէին տալիս, որպեսզի գոնե մեկ մեքենա մտնի դատարանի բակ։



Նշենք, որ այսօրվա նիստին ներկա էին մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Պետրոս Մակեյանը, Վոլոդյա Ավետիսյանը, Դավիթ Սանասարյանը եւ այլք։



Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ: Սեֆիլյանը մեղադրվում է նաեւ զանգվածային անկարգություններ ծրագրելու մեջ:



**Աննա Պապիկյան**



![](https://scontent-frt3-1.xx.fbcdn.net/v/t1.0-0/p280x280/29472237_2062969400629429_1224094644619444224_n.jpg?_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=60389bdd55cec648b6add319e8b3cb38&oe=5B29E49E)



![](https://scontent-frt3-1.xx.fbcdn.net/v/t1.0-0/p280x280/29425826_2062969850629384_787031385234735104_n.jpg?_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=eea155416780b5cd1a0a395ece2df8fc&oe=5B3F1F6C)



![](https://scontent-frt3-1.xx.fbcdn.net/v/t1.0-0/p280x280/29496055_2062969490629420_9113064683849383936_n.jpg?_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=412851051c91fa8a726e74d1f597a803&oe=5B40A142)



![](https://scontent-frt3-1.xx.fbcdn.net/v/t1.0-0/p280x280/29387077_2062969920629377_3750905900076892160_n.jpg?_nc_cat=0&_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=dbe31e25370b00c47048ebfb4bce15e4&oe=5B3BCE5C)



![](https://scontent-frt3-1.xx.fbcdn.net/v/t1.0-0/p280x280/29473204_2062969613962741_464700592250421248_n.jpg?_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=b4d929b5dd8ff77f35430de1b7eaaa69&oe=5B330A42)



![](https://scontent-frt3-1.xx.fbcdn.net/v/t1.0-0/p280x280/29425300_2062969657296070_5889574196421328896_n.jpg?_nc_cat=0&_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=d054b3fca0921e7abffd5210de347ec7&oe=5B49018B)



![](https://scontent-frt3-1.xx.fbcdn.net/v/t1.0-0/p280x280/29366393_2062949940631375_1462448690844139520_n.jpg?_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=086659398af2e9205f4b36561a11c358&oe=5B276932)