Արքայազն Հարրին հրաժարվել է ամուսնական պայմանագիր կնքելուց

Արքայազն Հարրին հրաժարվել է ամուսնական պայմանագիր կնքելուց
Արքայազն Հարրին հրաժարվել է ստորագրել ամուսնական պայմանագիր: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը: Ըստ հրապարակման, քանի մոտենում է արքայազնի եւ Մեգան Մարքըլի ամուսնության օրը, այնքան ավելի շատ մանրամասներ են հայտնի դառնում հանրությանը զույգի մասին:



Նշենք, որ եթե արքայազնը ստորագրեր ամուսնական պայմանագիրը, ապա ամուսնալուծության ժամանակ համատեղ ունեցվածքը կբաժանվեր որոշակիորեն կանոնակարգված կերպով:



Թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները պարբերականին հաղորդել են, որ արքայազնը անկեղծորեն հավատում է, որ իր եւ Մեգանի հարաբերությունները ամբողջ կյանքի համար են եւ նույնիսկ մտքի ծայրով չի անցկացնում ամուսնական պայմանագիր ստորագրել կամ կասկածի տակ դնել ամուսնությունը: Սա այն դեպքում, երբ արքայազնը ունի ավելի քան £30 միլիոն, իսկ Մեգանը ընդամենը տիրապետում է չորս միլիոն ֆունտի:



Նշենք, որ ամուսնական պայմանագրի ստորագրումը Միացյալ Թագավորությունում սովորական պրակտիկա է եւ կոչված է պաշտպանելու ամուսնացող զույգերի գույքային անկախությունը եւ անձեռնմխելիությունը, ինչպես նաեւ զերծ պահել ամուսնալուծության ընթացքում ավելորդ քաշքշուկից։



Ի դեպ, նշենք, որ Ուինձորների թագավորական ընտանիքում Հարրին միայնակ չէ այս հարցում: Նրա եղբայրը` արքայազն Ուիլյամը եւս հրաժարվել է ամուսնական պայմանագիր ստորագրել Քեյթ Միդըլթոնի` Քենթի դքսուհու հետ ամուսնանալիս: