Բրիտանացիները իրենք կարող էին թունավորել Սերգեյ Սկրիպալին. Լեոնիդ Ռինկ

Բրիտանացիները իրենք կարող էին թունավորել Սերգեյ Սկրիպալին. Լեոնիդ Ռինկ
«Նովիչոկ» նյութի մշակող մասնագետներից Լեոնիդ Ռինկը հայտարարել է, որ բրիտանացիներն իրենք կարող էին թունավորել ռուս-բրիտանական նախկին երկակի գործակալ Սերգեյ Սկրիպալին եւ թերեւս հենց այդ պատճառով էլ Լոնդոնը հրաժարվում է այս գործի քննության շրջանակներում համագործակցել Մոսկվայի հետ:



Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը:



«Ամեն ինչ շատ հստակ կարելի է պարզել: Իհարկե հստակ է նաեւ այն, որ Մեծ Բրիտանիայում կան որոշակի մասնագետներ, որոնք կարող էին մշակել Սկրիպալի եւ դստեր իրերը եւ իրականացնել թունավորումը: Չի բացառվում, որ մշակվել են նաեւ գերեզմանոցային որոշ իրեր»,-ասել է Ռինկը՝ հավելելով, որ «Նովիչոկի»ստեղծման տեխնոլոգիան մասնագետների համար հասանելի է եւ ամեն մասնագետ, որ պատրաստում է իր ձեռագիրն է թողնում ակամա նյութի վրա: Եթե Լոնդոնը համագործակցի, ապա հնարավոր է նման ձեռագիր հայտնաբերվի եւ անգլիացիներն իրենք ընկնեն տհաճ իրավիճակի մեջ: