Նյու-Յորքի նահանգապետի պաշտոնի համար կպայքարի «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի դերասանուհին

Նյու-Յորքի նահանգապետի պաշտոնի համար կպայքարի «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի դերասանուհին
Դերասանուհի Սինթիա Նիքսոնը, ով հասարակությանն հայտնի է որպես Միրանդա` «Սեքսը մեծ քաղաքում»հեռուստասերիալից, որոշել է մուտք գործել քաղաքականություն եւ պայքարել Նյու Յորքի նահանգապետի պաշտոնի համար: Այս մասին հայտնում է Meduza-ն: Իր որոշումը դերասանուհին հիմնավորել է այն իրողությամբ, որ չափազանց սիրում է Նյու-Յորքը եւ չի կարող անտարբեր լինել մեգապոլիսի կյանքի նկատմամբ: Դերասանուհին կոչ է արել բոլորին միանալ իր թիմին:



Նշենք, որ դեռ անցյալ տարի կային նման խոսակցություններ, հատկապես, որ դերասանուհին հաճախ էր քննադատում գործող նահանգապետ Էնդրյու Կուոմոյին: Ուշագրավ է այն, որ երկուսն էլ Դեմոկրատների կուսակցությունից են եւ արդեն սեպտեմբերին պարզ կդառնա, թե կուսակցությունը ումկառաջադրի: Սինթիա Նիքսոնը 51 տարեկան է: Միրանդայի կերպարի համար արժանացել է «Թոնի» մրցանակի: Նա հայտնի է նաեւ որպես քաղաքացիական ակտիվիստ եւ իրավապաշտպան: Էնդրյու Կուոմոն Նյու Յորքի նահանգապետ է ընտրվել 2010 թվականին, վերընտրվել`2014-ին: