Արցախում հայ դիրքապահները ադրբեջանական հետախուզական անօդաչու սարք են խփել

Արցախում հայ դիրքապահները ադրբեջանական հետախուզական անօդաչու սարք են խփել
Մարտի 19-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Թալիշ) հատվածում պաշտպանության բանակի դիրքապահների կողմից խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք:



Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հակառակորդը սարքը գործողության մեջ էր դրել հետախուզական նպատակներով։