Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10,5 տարվա ազատազրկման. տեսանյութ

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10,5  տարվա ազատազրկման. տեսանյութ
Երեւանի դատարանի Շենգավիթ նստավայրում քիչ առաջ հրապարակվեց «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի եւ մյուսների գործով դատավճիռը։ Սեֆիլյանը դատապարտվեց 10,5 տարվա ազատազրկման, իսկ Գեւորգ Սաֆարյանը 5,5 տարվա։ Դատավճռի հրապարակումից հետո դատարանի դահլիճում գտնվողները վրդովվեցին եւ բուռն արձագանքեցին այս որոշմանը, սկսեցին բղավել ու ընդվզել։ Դատավորի հասցեին ռեպլիկներ հնչեցին։ Մարդկանց մի խումբ էլ դուրս եկավ դատարանի բակ՝ հեռացող դատախազների ետեւից բղավում էին․ «Տականքներ, պատասխան եք տալու»։ Ինքը՝ Սեֆիլյանը խաղաղ ընդունեց դատավճիռը։



Նշենք, որ դատախազը պահանջել էր Սեֆիլյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման։



Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ: Սեֆիլյանը մեղադրվում է նաեւ զանգվածային անկարգություններ ծրագրելու մեջ: