Աստղագուշակ մարտի 20-ի համար

Աստղագուշակ մարտի 20-ի համար
**Խոյ**. Պետք է նախաձեռնությունը ձեռքը վերցնել: Եթե սպասողական դիրք գրավեք կամ հապաղեք, ապա օրը կանցնի առանց նշանակալի արդյունքների: Իսկ եթե նախաձեռնողականություն հանդես բերեք, ապա հնարավոր են դրական փոփոխություններ ինչպես մասնագիտական գործունեության ոլորտում, այնպես էլ անձնական կյանքում:



**Ցուլ**. Այսօր եւ հաջորդող օրերին պետք է կենտրոնանաք եւ զբաղվեք նոր եւ կարեւոր գործերի պլանավորմամբ: Օրն ավելի հարմար է սպասվող փոփոխությունների նախապատրաստական աշխատանքներով: Կարող եք հարթեցնել վաղուց եղած խնդիրները:



**Երկվորյակ**. Շտապողական գործողությունների համար ամենից հարմար ժամանակը չէ: Ոչ մեկին ոչ մի խոստում մի տվեք, քանի դեռ ստեղծված իրավիճակը չեք հարթել:  Հնարավորինս զերծ մնացեք կոնֆլիկտներից եւ սուր խոսակցություններից: Սակայն սրանով հանդերձ, տուրք մի տվեք այլոց քմահաճույքներին:



**Խեցգետին**. Այսօր հնարավոր են խնդիրներ առաջանան աշխատավայրում: Հնարավոր է փորձեն ձեզ ներքաշել տարատեսակ սադրանքների մեջ: Պահպանեք անկողմնակալություն, ավելորդ բարդություններից խուսափելու համար:



**Առյուծ**. Դուք կարող եք ենթարկվել տարբեր ներհոգեկան վայրիվերումների ազդեցություններին: Աստղերը խորհուրդ չեն տալիս ձեզ այսօր հարաբերություններ պարզել սիրելի անձնավորության հետ: Հնարավոր է դրական արդյունքներ ունենաք գործնական ոլորտում եթե ճիշտ կերպով դասավորեք գործերը:



**Կույս**. Օրը հարմար է հանդարտ եւ սիստեմավորված աշխատանքի համար: Ճիշտ է, այսօր ամեն բան ձեզ կզայրացնի, սակայն փորձեք պահպանել հավասարակշռությունը, քանզի վիճելիս միշտ չէ,որ վերջին խոսքը ձերը կլինի: Ավելի շատ ժամանակ անցկացրեք այսօր սիրելի մարդկանց եւ ընկերների շրջապատում:



**Կշեռք**. Առաջիկայում ուժի եւ եռանդի պակաս չեք զգա հաստատ: Եթե կան կուտակված կարեւոր գործեր, ապա այսօր դրանք կատարել-վերջացնելու իսկական ժամանակն է: Բարենպաստ ժամանակ է նաեւ նոր ծանոթությունների եւ նոր կապեր հաստատելու համար:



**Կարիճ**. Հարաբերություններ պարզելու համար ամենից հարմար ժամանակը չէ: Հատկապես, երբ դա ստիպված եք անելու ձեր համար սիրելի մարդու հետ: Խուսափեք քիչ ծանոթ եւ անվստահելի մարդկանց հետ քննարկումներ ծավալելուց: Օրը տրամադրում է մասնագիտական գործունեության ոլորտում կուտակված գործերով զբաղվելու համար:



**Աղեղնավոր**. Նույնիսկ այն մտքերը, որոնք առաջին հայացքից ձեզ կթվան անիրական, շուտով լուրջ հիմքեր կստանան: Սակայն պետք է ավելի ուշադիր լինեք, հատկապես եթե մեքենա եք վարում: Եթե ներքին ձայնը հուշի, որ ճանապարհ դուրս գալու կարիք չկա, ապա պարզապես նստեցեք տանը:



**Այծեղջյուր**.  Հարմար ժամանակ է, որպեսզի սեփական գործի հեռանկարներիմասին մտորեք, խորհրդակցեք նրանց հետ, ովքեր ընդհանուր շահերով կապված են ձեզ: Այժմ կարող եք անխելամիտ կերպով վատնել ձեր ուժն ու եռանդը: Ժամանակ գտեք հանգստանալու եւ ուժերը վերականգնելու համար:



**Ջրհոս**. Այսօր ցանկություն կունենաք ինչոր բան փոխելու ձեր կյանքում: Կարիք չկա սահմանափակվելու ինքնաբուխ կյանքի հոսքին տրվելով:Հանդիպումները, քննարկումները, բանակցությունները եւ ուղեւորությունները կարող են բացել նոր հորիզոններ ձեր առաջ:



**Ձկներ**. Այսօր դուք բավականաչափ ուժ եւ եռանդ ունեք, որպեսզի լուծեք օրվա ընթացքում առաջացած խնդիրները: Հնարավոր է, որ այսօր զբաղվեք կուտակված տնային գործերով: Ժամանակն է նաեւ, որպեսզի սիրելի հետ հարաբերություններում նկատված սառնությունը վերացնեք: