Ադրբեջանի ցանկությունը մենք չենք տիրաժավորում, այլ ձեր ռուս գործընկերները

Ադրբեջանի ցանկությունը մենք չենք տիրաժավորում, այլ ձեր ռուս գործընկերները
Կա՞ արդյոք Արցախի հինգ շրջանները հանձնելու վերաբերյալ պայմանագիր, որի մասին օրերս հայտարարեց ռուս վերլուծաբան Ալեքսանդր Դուգինը։ Այս հարցի վերաբերյալ hraparak.am-ը պարզաբանում խնդրեց փոխարտգործ նախարար Շավարշ Քոչարյանից․ «Դա Ադրբեջանի ցանկությունն է, որը հաճախ իր շուրթերով հաճախ էլ ուրիշների միջոցով արտահայտում է, մենք դրան սկի լուրջ չենք վերաբերվում»։



Քոչարյանը իր կարծիքը փաստարկեց՝ քանի որ Ադրբեջանը չի իրականացնում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածությունները՝ սահմանի երկայնքով քետաքննող մեխանիզմների տեղադրման և ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչ Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնման հարցերում, ուստի նման լուրեր է տարածում։



Մեր դիտարկմանը, որ Դուգինը խոսում է Սերժ Սարգսյանի անունից, ասելով որ պայմանագիրը ստորագրվել է 3 երկրների նախագահների կողմից՝ Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան, միթե՞ սա չի պարտադրում լուրջ վերաբերվել նման հայտարարությանը, Քոչարյանը վրդովվեց․ «Հերիք ա Ադրբեջանի ցանկությունը տիրաժավորեք, բազմիցս ասվել է, որ նման բան չկա, բայց երբ մեզ մոտ են դրա մասին մատի փաթաթան դարձնում, դա ինձ համար անընդունելի է»։



Հարցին՝ բայց պաշտոնական Երևանը հստակ չի հերքում կամ գուցե չկա մեր նկատմամբ եղբայրական Ռուսաստանի կողմից հարգանք, Քոչարյանը անդրդվելի մնաց․ «Ուրեմն դուք չհասկացաք, որ ես հերքում եմ»։