«STARTPHONE 2500»-ից անցում «STARTPHONE EXTRA 2500»-ին

«STARTPHONE 2500»-ից անցում «STARTPHONE EXTRA 2500»-ին
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «STARTPHONE 2500» սակագնային պլանի բաժանորդները, ովքեր այլևս չունեն պարտադիր բաժանորդագրության պարտավորություններ, պայմանագիրը չխզելու դեպքում ավտոմատ կերպով կանցնեն **«STARTPHONE EXTRA 2500»** սակագնային պլանին:



**«STARTPHONE EXTRA 2500»** սակագնային պլանով նույն **2500 դրամ** ամսավճարի դիմաց բաժանորդները կստանան 3 անգամ ավելի շատ ինտերնետի ծավալ՝ սոցիալական ցանցերում առավել անհոգ շփվելու համար, իսկ **2500 րոպե** ներցանցային խոսելաժամանակը և սակագնային պլանի շրջանակում ավելացված նոր՝ **50 րոպե** խոսելաժամանակը դեպի ՀՀ այլ ցանցեր թույլ կտան միշտ մնալ կապի մեջ:



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.0-9/29425847_206203863465253_4690263042108162048_n.png?oh=3e24464b19fe728f97694df07f48c8f2&oe=5B31C4A7)



«Ավելացնելով սակագնային պլանի ներսում առաջարկվող ինտերնետի փաթեթը և խոսելաժամանակը ինչպես դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց, այնպես էլ դեպի ՀՀ այլ ցանցեր, մենք ստեղծել ենք առավել հարմարավետ ու մատչելի պայմաններ մեր հավատարիմ բաժանորդների համար: Առաջարկելով **«STARTPHONE EXTRA 2500» **սակագնային պլանը՝ մենք խնայել ենք մեր բաժանորդների ժամանակը և հոգացել ենք նրանց հարմարավետության մասին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: