Աստղագուշակ մարտի 19-ի համար

Աստղագուշակ մարտի 19-ի համար
**Խոյ**. Ստիպված կլինենք բավական մեծ եռանդով աշխատել այսօր, դրական արդյունքների հասնելու համար: Կաշխատեք եւ դաշնակիցների, եւ չարակամների հետ, ընդ որում զուտ անձնական հմայքի ուժով նույնիսկ չարակամների հետ լեզու կգտնեք: Կարիք չկա գործել ավելորդ շտապողականությամբ կամ էմոցիաներին տուրք տալով:



**Ցուլ**. Օրը կպահանջի ձեզանից խիստ կարգապահություն պահպանել եւ ճշգրտությամբ եւ ամենայն ուշադրությամբ իրականացնել օրվա գործերը: Ձեր նպատակներին կընթանաք դանդաղ, բայց հաստատուն քայլերով: Նոր պայմանավորվածություններից հեռու մնացեք: Ավելի լավ է ստուգեք ձեր ապագա դաշնակիցների պիտանելիությունը:



**Երկվորյակ**. Այսօր դուք ամեն բան պետք է հաշվարկեք երկու քայլ էլ առաջ սիստեմով, ինչպես շախմատի վարպետը: Միայն այդ կերպ ձեզ մոտ կստացվի ամեն բան: Ձգտեք լավ տպավորություն գործել այն մարդկանց վրա, որոնք կարեւոր դերակատարություն կարող են ունենալ ձեր հետագա կյանքում:



**Խեցգետին**. Այսօր դուք կդրսեւորեք ճարտասանի ունակություններ եւ կկարողանաք համոզել բոլորին ձեր ճշմարտացիության մեջ: Ձեր առաջ կբացվեն բոլոր դռները, որոնք դուք կբախեք: Օրը  բարենպաստ կլինի նաեւ սիրային հարթակում:



**Առյուծ**. Նոր գործնական պայմանագրեր կնքելու, գործարքներ կատարելու համար բավական բարենպաստ օր է: Այսօր կարող եք կատարել այն գործերը, որոնք ձեզ հաճույք ենպատճառում եւ եկամուտներ ապահովելու հեռանկար խոստանում: Այսօր փորձեք որքան հնարավոր է շատ լինել մաքուր օդին:



**Կույս**. Լավ հնարավորություններ ունեք գործնական ոլորտում էական առաջընթաց ունենալու համար: Մի հուսահատվեք, երբ պարզվի,որ ձեր հիմնական նպատակները դեռ սաղմնային փուլում են: Կգա նաեւ դրանք իրականացնելու ժամանակը: Վստահեք ինքներդ ձեզ եւ քայլ առ քայլ  ընթացեք առաջ:



**Կշեռք**.  Լուրջ գործեր մի պլանավորեք այսօր: Առօրեական խնդիրների կարգավորումը լիովին կզբաղեցնեն ձեզ ողջ օրվա ընթացքում: Օրը ավելի հարմար է նոր ծանոթությունների եւ սիրային արկածների համար:



**Կարիճ**. Այսօր եւ եւս մի քանի օր աստղերը ձեր համար հաջողություններ կխոստանան կյանքի բոլոր ոլորտներում: Եթե կա ձեր կյանքում սիրելի անձնավարություն, ապա փորձեք որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել նրա հետ: Օրը հարմար է նաեւ նոր ծանոթություններ հաստատել համար:



**Աղեղնավոր**. Որեւէ լուրջ սխալ կամ թերացում այսօր թույլ չեք տա: Ուշադիր եղեք եւ մի վստահեք քիչ ծանոթ մարդկանց խոստումներին: Հնարավոր է հիմա ցանկանան ձեզ խաբել կամ պարզապես մոլորության մեջ գցել: Ավելի շատ կզբաղվեք այլոց խնդիրներով, քան ձերինով: Արդեն օրվա երկրորդ կեսին կզգաք հոգնածություն:



**Այծեղջյուր**.  Հնարավոր են մանր անախորժություններ: Դրանց չափից դուրս մեծ կարեւորություն միտվեք: Փորձեք լցնել ձեր օրը դրական էմոցիաներով: Հաջող ժամանակաշրջան է նոր գիտելիքներ յուրացնելու, կարեւոր մարդկանց հետ հանդիպելու եւ բանակցություններ վարելու համար: Շատ ժամանակ հատկացրեք ընտանիքի անդամներին:



**Ջրհոս**. Դրական փոփոխությունների համար հարմար ժամանակահատված է: Դրանք կարող են վերաբերել ինչպես անձնական կյանքին, այնպես էլ աշխատանքին: Հնարավոր է ամենամոտ ապագայում ձեր կյանքում տեղի ունենան արմատական դրական փոփոխություններ: Ներդաշնակ են նաեւ հարաբերությունները սիրելիի հետ:



**Ձկներ**. Եղեք առավելագույնս անկեղծ այն մարդկանց հետ, ովքեր ձեր հանդեպ սրտացավ են: Որեւէ խորամանկություն կարող է բացահայտվի եւ հայտնվեք տհաճ իրավիճակում: Ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածություն ենթադրող գործերից հեռու մնացեք: