Սիրիական ընդդիմությունը հայտարարել է Աֆրինում վերահսկողություն հաստատելու մասին

Սիրիական ընդդիմությունը հայտարարել է Աֆրինում վերահսկողություն հաստատելու մասին
«Սիրիական ազատ բանակ» կամ FSA կազմավորումը հանդես է եկել հայտարարությամբ, որ մուտք է գործել Սիրիայի Աֆրին քաղաք եւ քաղաքը վերցրել իր հսկողության ներքո: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:



FSA-ն նաեւ հայտարարել է, որ քաղաքից հեռացել են քրդական ջոկատների մարտիկները: Ներկա պահին սիրիական ազատ բանակայինները ամրապնդում են իրենց դիրքերը Աֆրինի հյուսիսային, արեւմտյան եւ արեւելյան շրջաններում:



Նշենք,որ այս խմբավորմանն աջակցում է Թուրքիան, որը դեռեւս այս տարվա հունվարից իրականացնում էր «Ձիթենու ճյուղ» օպերացիան Աֆրինում: