Բաքվում պահանջել են արտաքսել ԱՄՆ դեսպանին

Բաքվում պահանջել են արտաքսել ԱՄՆ դեսպանին
«Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» մի քանի տասնյակ ակտիվիստներ Բաքվում ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են անցկացրել՝ ի նշան Միացյալ Նահանգներ Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցի դեմ բողոքի:



Ցուցարարները հակաամերիկյան կոչեր են վանկարկել: Նրանք նաեւ իշխանություններից պահանջել են Ադրբեջանից արտաքսել ԱՄՆ դեսպանին: «Ո՞ւմ է պետք այն երկրի դեսպանատունը, որը Ղարաբաղի սեպարատիստներին պետական ընդունելության է արժանացնում»,- գրված է եղել ցուցապաստառներից մեկի վրա: Ոստիկանությունը հետեւել է ակցիային, բայց ցուցարարներին ցրելու կամ նրանց կարգի հրավիրելու ոչ մի քայլ չի ձեռնարկել: