Ռուսաստանում եւս կհետաքննեն Սերգեյ Սկրիպալի դստեր թունավորման գործը

Ռուսաստանում եւս կհետաքննեն Սերգեյ Սկրիպալի դստեր թունավորման գործը
Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի դստեր` Յուլյայի թունավորման փաստի առնչությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՔԿ պաշտոնական կայքից:



Հարուցված գործը կլինի Հատկապես կարեւոր գործերով քննչական գլխավոր վարչության իրավազորության ներքո: Քրեական գործն հարուցվել է կանխամտածված սպանության փորձի հատկանիշներով:



Նշենք, որ նախկին գնդապետն ու նրա դուստրը թունավորվել էին օրեր առաջ նյարդապարալիտիկ նյութով Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում: Նշենք, որ ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ հույս ունի, որ Մոսկվան կմասնակցի Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման գործի քննությանը: