Iran Air-ը աշխատանքի է հրավիրում կին օդաչուների

Iran Air-ը աշխատանքի է հրավիրում կին օդաչուների
Իրանական ամենախոշոր Iran Air ավիաընկերությունը որոշում է ընդունել աշխատատեղեր հայտարարել նաև կին օդաչուների համար, հայտնում է Tehran Times-ը:



« Iran Air ավիաընկերությունն առաջին անգամ պատրաստակամություն է հայտնել աշխատանքի հրավիրել կին օդաչուների»,- ասել է ընկերության ղեկավար Ֆարզանե Շարաֆբաֆին:



Ըստ ավիաընկերության կին ղեկավարի` ներկա պահին ընկերության 5 թոփ-մենեջերներ կանայք են, իսկ ընդհանուր առմամբ ընկերությունն ունի 1.78 հազար կին աշխատակից:



«Մեզ համար շատ կարևոր է, որ օդաչուների մեջ էլ լինեն կանայք: Նրանք համապատասխան պատրաստություն անցնելուց հետո կթռչեն որոշակի տիպի ինքնաթիռներով` որպես երկրորդ օդաչու»:



Iran Air-ը, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Թեհրանում, երկրի ներսում սպասարկում է 25 երթուղի, ինչպես նաև տասնյակ միջազգային չվերթներ: