2018 նորաձև խոհանոցի ինտերիերի տենդենցները

2018 նորաձև խոհանոցի ինտերիերի տենդենցները
2018 թ-ին նորաձև խոհանոցները գոհացնում են իրենց ընդարձակությամբ: Սպասքի կոկիկ դասավորության շնորհիվ առավել լայն տարածք է ազատված: Դեկորատիվ էլեմենտները ուղղակիորեն կապված են խոհանոցային տարրերի հետ՝ սննդի պատրաստման ատրիբուտներ, սպասքի լվացման հարմարություններ:



Էկո-տենդենցները, որպես կանոն, ակցենտավորված են և ֆունկցիոնալ: Բնական նյութերի և գույների ներդաշնակությունը լրացուցիչ դիզայներական տարրերի կարիք չի զգում 2018-ին նորաձև խոհանոցների ինտերիերում:



2018-ի նորաձև խոհանոցի մեր վերլուծությունը կօգնի ձեզ կողմնորոշվելու ձեր ընտրության հարցում:



## 2018-ին նորաձև խոհանոցի գույները



2018-ին երկգույն համադրումներն են գերակայում՝ ընդհանուր ֆոնի մեջ ներհյուսված: Եթե դուք տաք գույներ եք նախընտրում, հարկավոր է այն թարմացնել սառը նյուանսներով: Սև-սպիտակ համադրությունը 2018-ին նորաձև է մեկ ճշգրտումով՝ պետք է օգտագործել ձյունաճերմակ սպիտակը:



Սև խոհանոցը 2018-ի պայթյունային հիթն է: Միայն թավշյա սևն է վիզուալ փոքրացնում տարածքը, եթե նման խնդիր ունեք, ապա ընտրեք փայլուն սևը, որը անդրադարձնում է լույսը հիանալիորեն և ընդարձակության զգացողություն ստեղծում:



Կանաչ խոհանոցը արտահայտում է բնակիչների սերը բնության նկատմամբ, իսկ նեոնային կանաչը լայմի հետ համատեղ կամ թավշյա կանաչը 2018-ի խոհանոցի թարմ գաղափարներից են, որոնք լրացվում են համարձակ մրգային գույնի ակցենտներով:



Հնարավոր չէ 2018-ի նորաձև խոհանոցը պատկերացնել առանձ կապույտի լազուր երանգնների, սպիտակի և մուգ կապույտի երանգները:



## Խոհանոցի ինտերիերի 2018-ի գունային գամման և օգտագործվող նյութերը



2018-ին դիզայներները առաջարկում մի քանի խորամանկ լուծումներ տալ խոհանոցի տարածքը վիզուալ ընդարձակելու հմար: Օգտագործեք հայելանման և մետաղական դետալները իրար կողք դասավորությամբ, որի վրա կընկնի արհեստական լույսը՝ ապահովելով ոչ միայն ընդարձակության և թեթևության զգացողություն, այլ նաև նորաձև էսթետիկայի պատրանք կստեղծի:



Մետաղն ու մտագաղական տարրեն ու աքսեսուարները 2018-ին պանկ, լոֆտ և կանտրի ոճի ստեղծման դաշնակիցները կլինեն, որոնք համադրվում են թե տաք և թե սառը երանգների հետ:



Մարմարը վերադառնում է: Նորաձև են խոշոր նախշերը, որոնք ծովի ալիք են հիշեցնում: 2018-ի խոհանոցի անսովոր երանգի մարմարը անկրկնելի վառ հմայք կհաղորդի ձեր ինտերիերին:



Հոգնել եք մարմարից՝ օգտագործեք գրանիտ:



Տենդենցների գագաթնակետը 2018-ին․ մոխրագույն բետոնե հատվածներ խոհանոցում՝ լրացված շատ վառ երանգներով:



## 2018-ի նորաձև խոհանոցի լուսավորությունը



Լույսը և լուսավորությունը շատ կարևոր են 2018-ի խոհանոցի դիզայնում: Զարմանալի չէ, որ այն առանձին տարր է կազմում խոհանոցի ինտերիերի կողմնորոշման հարցում:



Լայնարձակ պատուհաններն ու բանական լուսավորությունը ողջունուվում են:



Եթե չկա դրա հնարավորությունը, նոր ու համարձակ լուծում է լուսային թունելի գաղափարը:



Իսկ մնացած դեպքերում առատորեն օգտագործեք արհեստական լուսավորությունը՝ շեշտը դնելով պատրաստման գոտու և ուտելու հատվածի վրա: Կարելի է օգտագործել լուսատուների խուրձ՝ որոնց մի փունջը ուղղված կլինի պատրաստման զոնայի վրա, մյուսները մնացած հատվածների վրա։



Լուսավորման գույնը ընտրելիս ողջ խոհանոցի համար մեկ գույն ընտրեք կամ գոնե սահմանափակվեք երկուսով:



2018-ի խոհանոցը այնքան դեմոկրատ է, որ թողնում է ազատ տարածք սեփական օրիգինալ գաղափարները իրականացնելու համար, վառվող ջահերի, պղպջակների, օվալաձև ինտերիերի միտքը ռեալիզացնելու լավագույն ժամանակահատվածն է։



Աղբյուր՝ Dizayndoma.com