Հնդկաստանում փղիկին փոսից դուրս են բերել էքսկավատորով (տեսանյութ)

Հնդկաստանում փղիկին փոսից դուրս են բերել էքսկավատորով (տեսանյութ)
Հնդկական Մադիխալի գյուղի մոտ փոսում հայտնված փղի ձագին դուրս են բերել էքսկավատորի օգնությամբ:



Կենդանին մի քանի ժամ շարունակ փորձել է ազատվել ցեխից, բայց ապարդյուն: Այդ ժամանակ փոսին են մոտեցրել էքսկավատորը և նրա օգնությամբ դուրս բերել ուժասպառ փղիկին:



Հայտնվելով ազատության մեջ` կենդանին վազել է դեպի մոտակա անտառը, որտեղ նրան սպասում էին հոտի տարեց անդամները: