Ուկրաինական «The Voice»-ում տրանսգենդերը շոկի է ենթարկել ժյուրիի անդամներին (տեսանյութ)

Ուկրաինական «The Voice»-ում տրանսգենդերը շոկի է ենթարկել ժյուրիի անդամներին (տեսանյութ)
Ուկրաինական «The Voice» նախագծի 8-րդ եթերաշրջանը պակաս հետաքրքրական չէ այս օրերին։ Ոչ միայն այն պատճառով, որ նախագծին մասնակցում է երգչուհի Սրփուհի Սարգսյանը, այլև այն մասնակիցների համար, որոնք «շոկի» են ենթարկում և ժյուրիի անդամներին, և հանդիսատեսին։



Կույր լսումների փուլի ընթացքում ժյուրիին շոկի ենթարկեց մասնակիցներից Զիանդժան, որը տրանսգենդեր է, իսկ ժամանակին Ուկրաինայում հայտնի երգիչ է եղել։



Նա կատարեց Բեյոնսեի «Smashed into you» երգը։ Ժյուրիի 4 անդամներից տրանսգենդեր մասնակիցը ընտրեց Պոտապին, որի թիմում էլ կշարունակի պայքարը։