Լոնդոնը ՄԱԿ ԱԽ-ում շրջափակել է Սկրիպալի թունավորման գործով Մոսկվայի բանաձևը

Լոնդոնը ՄԱԿ ԱԽ-ում շրջափակել է Սկրիպալի թունավորման գործով Մոսկվայի բանաձևը
ՄԱԿ Անվտանգության խորհրդում Լոնդոնը շրջափակել է անգլիական Սիլիսբերիում տեղի ունեցած միջադեպի (Սկրիպալի թունավորման) հետաքննության շուրջ Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագիծը, հայտարարել է Միավորված ազգերի կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցչի խոսնակ Ֆյոդոր Ստրժիժովսկին, հայտնում է РИА Новости-ն:



Նրա խոսքերով, բրիտանական պատվիրակության առաջարկած փոփոխությունները խաթարել են փաստաթղթի իմաստը, որը ռուսական կողմը ներկայացրել էր այդ հարցում ՄԱԿ ԱԽ միասնականությունը պահպանելու համար: