Տիկին դեսպանը իր լռությամբ տպավորություն է ստեղծում , թե միջազգային կառույցները կողմ են այս գործընթացներին. ՀՀԿ երիտթևը ակցիա է անում

Տիկին դեսպանը իր լռությամբ տպավորություն է ստեղծում , թե միջազգային կառույցները կողմ են այս գործընթացներին. ՀՀԿ երիտթևը ակցիա է անում

Քիչ առաջ ՀՀԿ երիտթևի մի խումբ ներկայացուցիչներ ակցիա էին իրականացնում Հայաստանում ԵՄ դեսպանության շենքի մոտ։ Նրանք նամակ փոխանցեցին դեսպանության աշխատակցին։ Ըստ ակցիայի մասնակիցների՝ նամակի բովանդակությունը կապված է վերջին շրջանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավական և քաղաքական տեսանկյունից ստեղծած ամենաթողության հետ։

«Սկսել ենք ԵՄ-ից, որովհետև տիկին դեսպանը իր լռությամբ, հաճախ իր կեղմնապահությամբ տպավորություն է ստեղծում , թե միջազգային կառույցները կողմ են այս գործընթացներին»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ըստ երիտասարդ հանրապետականների՝ արտակարգ դրության ռեժիմը պահպանվում է , որպեսզի իշխանությունները թույլ չտան նմանատիպ բողոքի ակցիաներ անցկացնել։