Պոմպեոն ավելի կփչացնի ռուս-ամերիկյան հարաբերությունները. փորձագետներ

Պոմպեոն ավելի կփչացնի ռուս-ամերիկյան հարաբերությունները. փորձագետներ
Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն ավելի կվատանան, եթե Ռեքս Թիլլերսոնի փոխարեն պետքարտուղարի պաշտոնում հաստատեն կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին ղեկավար Մայք Պոմպեոյին: Նման հայտարարություն է արել Վաշինգտոնի քաղաքագիտական «Եվրասիա» կենտրոնի ղեկավար Էրլ Ռասմուսսենը:



Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից ազատել է պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնին և առաջարկել այդ պաշտոնում նշանակել ԿՀՎ նախկին տնօրեն Մայք Պոմպեոյին:



«Ես չեմ տեսնում, թե Պոմպեոյի նշանակումը ինչ կտա Ռուսաստանի հետ հարաբերություններին: Ընդհակառակը, այդ հարաբերություններում ամեն ինչ կարող ավելի վատ լինել: Ես կասեի` Պոմպեոյի դիրքորոշումը Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ-ի հարցում շատ քիչ է համապատասխանում ներկա փուլի դիվանագիտական ճեղքմանը»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է Ռասմուսսենը:



Նրա խոսքով` Մայք Պոմպեոյի գալով Պետդեպարտամենտում կուժեղանա ռազմականացված քաղաքականությունը:



«Ես չեմ հավատում, որ այնտեղ իսկական դիվանագիտություն կհայտնվի: Այդ նշանակումը կարող է հանգեցնել առավել լարված աշխարհաքաղաքական միջավայրի»,- հայտարարել է Ռասմուսսենը` հավելելով, որ Պոմպեոյի վարքագիծը կարող է վախեցնել ԱՄՆ ավանդական դաշնակիցներին անգամ:



Պոմպեոյի նշանակման հետ կապված նմանատպ կարծիք է հայտնել նաև Պիտսբուրգի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Բրենները: Նրա խոսքով` Պոմպեոն իր հայացքներով ավելի մոտ է Թրամփին, քան Թիլլերսոնը, քանի որ Թրամփը և Պոմպեոն նույն մոտեցումներն ունեն Չինաստանի հետ քաղաքական խնդիրներին:



 «Պոմպեոյի աշխարհայացքը բոլոր ուղղություններով թշնամիներ տեսնելն է»,- ասել է Բրենները:



Նշենք, որ Պոմպեոն ԿՀՎ տնօրենի պաշտոնն զբաղեցրել է 2017թ. հունվարից մինչև 2018թ. մարտը: Պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու համար նրան անհրաժեշտ է սենատորների մեծամասնության համաձայնությունը: Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետքարտուղարի պաշտոնում Պոմպեոն կշարունակի «Աշխարհում ԱՄՆ դիրքերի վերականգնման» ծրագիրը, կդիմակայի ԱՄՆ հակառակորդներին և կնպաստի Կորեական թերակղզում բաժանարար գծերի վերացմանը: