ՀՅԴ-ն առաջարկում է փոխել «Հյուսիս-հարավ» միջանցքի տրամաբանությունը

ՀՅԴ-ն առաջարկում է փոխել «Հյուսիս-հարավ» միջանցքի տրամաբանությունը
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունների շարքի երրորդ թեման նվիրված է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքին։



Ուսումնասիրությունը կազմել է 4 հազար էջ, որի արդյունքում ՀՅԴ-ն եզրակացրել է, որ այն «ռազմավարական նշանակություն ունի, և պետք է ավարտին հասցնել՝ հաշվի առնելով արձանագրված խնդիրները»: Իսկ առաջնահերթ խնդիրներ են․ «Քննարկել այս ծրագրի ներդրումային արդյունավետությունը, վերանայել իրենց գործում թերացած ընկերությունների շինարարական պայմանագրերը (այդ թվում՝ ենթակապալառուների և մատակարարների) և /կամ ամբողջովին նոր միջազգային տենդերներ հայտարարել, ներդնել շինարարական ընթացիկ աշխատանքների հասարակական և խորհրդարանական վերահսկողության, հաշվետվողականության, վնասի գնահատման և վերականգման առավել արդյունավետ և թափանցիկ մեխանիզմներ»:



Եւ ՀՅԴ առաջարկը․ «Նկատի ունենալով ՀՀ պետական պարտք և ՀՆԱ հարաբերակցության ներկա մակարդակը (շուրջ 59 տոկոս է)՝ Տրանշ 4.-ն և /կամ Տրանշ 5-ը ավարտին հասցնելու համար նպատակահարմար է ընտրել ներդրող-շինարարական կազմակերպություն (կազմակերպություններ), որը ոչ միայն բարձր որակով կիրականացնի շինարարական աշխատանքները, այլև իր սեփական միջոցները կներգրավի»: