Ռուսաստանի ապագայի երեք ճանապարհները. I

Ռուսաստանի ապագայի երեք ճանապարհները. I
Որեւէ մեկը ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ողջ աշխարհում չի կասկածում, որ առաջիկա մարտի 18-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում հենց Վլադիմիր Պուտինն է հաղթելու եւ վերընտրվելու որպես ՌԴ նախագահ, այդպիսով առաջիկա վեց տարիների համար գծագրելով ռուսական պետության ապագայի ուրվապատկերը: Արդեն այսօր հայտնի է, որ Պուտինը իր մրցակիցներից ամենայն հավանականությամբ առաջ կանցնի ձայների հսկայական առավելությամբ: Առաջին հայացքից այս ավտորիտարիզմը անխոցելի է, քանի անփոխարինելի նախագահի վարկանիշն ահա արդեն 18 տարի է չի նվազում 80%-ից:



Սակայն սա իրականում պատրանք է: Իրականում Ռուսաստանը, պատկերավոր ասած, հղի է արմատական փոփոխություններով եւ ծննդաբերությունն էլ հեռու չէ եւ պարզ էլ չէ, թե ինչ ծնունդ կլինի` բարեփոխումներ, որոնք երկիրը կվերադարձնեն եվրոպական ուղիին, թե` կատաստրոֆա, որը սպառնում է ոչ միայն Ռուսաստանին, այլ նաեւ ողջ միջազգային հանրությանը: Բանն այն է, որ ռուսական հասարակությունը կառուցված է ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների եւ շուկայական տնտեսության պատրանքների վրա: Դա մի համակարգ է, որը ամրապնդվում է նավթի եւ այլ հումքային նյութերի հանույթի եւ վաճառքի գերշահույթներով, որոնք հոսում են պետական բյուջե: Այդ համակարգը գործում է անփոխարինելի իշխանության եւ դրա առաջին դեմքի` Վլադիմիր Պուտինի շուրջ:



Այս ամենը սքողելու համար աշխատում է մի հսկայական քարոզչական ապարատ, որը տնօրինում է զանգվածային լրատվական միջոցների մեծ մասը եւ որեւէ իրական քաղաքական ընդդիմությունը մեկուսացված է եւ գտնվում է լուսանցքում: Բացի այս, պետք է հիշել, որ հումքի արտահանման վրա հիմնված տնտեսական մոդելը բավականին փխրուն ու զգայուն է: Դեռեւս 2013-ին նավթի մեկ բարելն արժեր 110 դոլար եւ ճգնաժամը ռուս-ուկրաինական հարաբերություններում, որը դեռեւս բացահայտ փուլ չէր թեւակոխել, ՀՆԱ-ի միայն 1,3% աճ էր ապահովվել: Հետագայում արդեն վրա հասած ճգնաժամը, նավթի եւ գազի գնանկումը, սանկցիաներն ընդդեմ Ռուսաստանի, միանգամից կանգնեցրեցին տնտեսական աճը եւ ահա արդեն հինգերորդ տարին է, որ բնակչության եկամուտները նվազում են: Այժմ արդեն ռուսական հասարակության մոտ կան ահագնացող մտավախություններ իրենց սոցիալ-տնտեսական ապագայի հետ կապված եւ կարեւորություն է ձեռք բերում այն, որ հարկավոր են բարեփոխումներ եւ արմատական: Ակամա ծառանում է հարց` իսկ ինչպես լուծել ստեղծված խնդիրները: Այստեղ արդեն տեսակետները կիսվում են: Որոշ մասնագետներ կարծում են, որ քաղաքական համակարգին չպետք է ձեռք տալ, քանի որ եվրոպական տիպի ինստիտուտների ստեղծումը չափից դուրս շատ ժամանակ կխլի, գուցե նաեւ տասնամյակներ տեւի:



Ուստի մնում է տնտեսական սեկտորը: Այստեղ էլ գոնե 4% տնտեսական աճ ունենալու հավամար բավարար է էժան վարկերի տրամադրումը ձեռնարկություններին եւ հարկերի նվազեցումը: Այս ամենը կարելի է զուգակցել դատական-իրավական եւ իրավապահ հակամարգերի կոսմետիկ փոփոխություններով, սոցիալական աջակցության պորտֆելի ընդլայնումով: Մյուս տեսակետի կողմնակիցները, որոնք հիմնականում հավաքված են նախկին ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի շուրջ, կարծում են, որ տնտեսությունը պարզապես փողով լիցքավորելը չի կարող դրական արդյունք բերել եւ կարծում են, որ հարկ է, որպեսզի հիմնական ներդրումներն ուղղվեն դեպի մարդկային կապիտալը` կրթություն, առողջապահություն: Ավելին մեխանիկորեն տնտեսությունը դրամով հագեցնելը կարող է բերել սղաճի կտրուկ աճի, վատացնել ներդրումային կլիման: Բացի այդ, այս խմբին պատկանող փորձագետները կարծում են, որ անհրաժեշտ է ներդնել նոր տեխնոլոգիաներ, զարգացնել ենթակառուցվածքները` ճանապարհները եւ կապը, հեռահաղորդակցությունը, ինչպես նաեւ, ինչը որ շատ կարեւոր է կտրուկ բարձրացնել պետական կառավարման արդյունավետությունը:



Այս ամենի ելքը այս խմբի մասնագետները տեսնում են տնտեսության բացմամբ եւ գտնում են, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Մեծ Եվրոպայի մասը: Ու թեեւ չի բարձրաձայնվում, սակայն բոլորն էլ հասկանում են, որ Ալեքսեյ Կուդրինի առաջարկած բարեփոխումները հնարավոր են միայն այն ժամանակ, երբ երկրում տեղի կունենա քաղաքական համակարգի փոփոխություն, այսինքն` իշխանության անփոփոխելիությունից եւ ավտորիտարիզմից պետք է անցում կատարել իրական ժողովրդավարություն, իրեն հատուկ քաղաքական սուր մրցակցությամբ, անկախ դատարաններով, լիարժեք տեղական ինքնակառավարումով: Ինքնին հասկանալի է, որ նման փոփոխությունները հանգեցնելու են նաեւ Ռուսաստանի արտաքին քաղաքականության փոփոխությանը:



**Եվգենի Գոնտմահեր**



ipg-journal.io