Մահացել է բրիտանացի դերասան Քեն Դոդդը

Մահացել է բրիտանացի դերասան Քեն Դոդդը
Հարսանիքից ընդամենը 2 օր անց 90 տարեկան հասակում մահացել է բրիտանացի հանրահայտ դերասան Քեն Դոդդը, հայտնում է Daely Mail-ը` հղում կատարելով նրա գործակալին:  



Պարբերականը նշում է, որ Դոդդը մահացել է կիրակի, Լիվերպուլի իր բնակարանում: Այդ տխուր պահին կինը եղել է նրա կողքին:



Փետրվարի վերջին դերասանին երկարատև հիվանդությունից հետո դուրս էին գրել հիվանդանոցից: Վեց շաբաթ նա պայքարում էր թոքաբորբի դեմ:



Դոդդը հայտնի է «Ալիսան հրաշքների աշխարհում», «Դոկտոր ով» և այլ ֆիլմերում իր կոմիկական դերերով: 1982թ,. նա արժանացել էր Բրիտանական թագավորութայան շքանշանի: