ԿԺԴՀ առաջնորդը «մեծ ցանկություն» ունի ԱՄՆ հետ խաղաղ համաձայնագիր ստորագրելու

ԿԺԴՀ առաջնորդը «մեծ ցանկություն» ունի ԱՄՆ հետ խաղաղ համաձայնագիր ստորագրելու
ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը «մեծ ցանկություն» ունի խաղաղ համաձայնագիր ստորագրելու ԱՄՆ-ի հետ և դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու երկու երկրների միջև, երկուշաբթի հաղորդել է հարավկորեական «Թոնա Իլբո» թերթը` հղում կատարելով Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան աղբյուրին:



Հրատարակության զրուցակցի խոսքով` Կիմ Չեն Ընն իր ցանկության մասին հայտնել է Հարավային Կորեայի պատվիրակության հետ Փհենյանում կայացած հանդիպման ժամանակ:



«Կիմ Չեն Ընի վերջնական նպատակը ԱՄՆ հետ խաղաղ համաձայնագրի ստորագրումն է և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը` ընդհուպ մինչև Փհենյանում ԱՄՆ դեսպանատան բացումը»,- ասել է աղբյուրը:



Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդունել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպման հրավերը: Սպիտակ տանը կայացած մամլո ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահը նշել էր, որ Փհենյանի հետ երկխոսությունը «մեծ հաջողություն» կլինի ողջ աշխարհի համար: