Զոհված զինծառայողի եղբայրը ռեկորդ սահմանեց՝ այն նվիրելով քառօրյա պատերազմի հերոսներին

Զոհված զինծառայողի եղբայրը ռեկորդ սահմանեց՝ այն նվիրելով քառօրյա պատերազմի հերոսներին
Երեկ Հրազդանի քաղաքի թիվ 13-րդ ավագ դպրոցում կազմակերպված հուշ ցերեկույթի ընթացքում մեջքին պառկած արտակորում վարժությամբ ռեկորդ սահմանեց Գինեսի ռեկորդակիր, զոհված զինծառայող Արտակ Ռաֆայելյանի եղբայրը՝ Ժորա Ռաֆայելյանը՝ հաղթանակը նվիրելով եղբորը:



Միջոցառումը կազմակերպել էր Կոտայքի մարզի «Պատանի երկրապահ» ակումբների հրամանատար Նարեկ Սուքիասյանը: Միջոցառմանը ներկա էին նաև ապրիլյան պատերազմում զոհված հրազդանցի հերոսներ Վահեի և Սարգսի ծնողները: Արտակ Ռաֆայելյանի եղբայր Ժորա Ռաֆայելյանը 2 ժամ, 5 րոպեում գրանցեց նոր ռեկորդ՝ վարժությունը կատարելով 3060 անգամ, որը գրանցվեց Դյուցազնագրքում:



Բացի Ժորայից՝ այլ մարզիկներ ևս սահմանեցին ռեկորդներ․ Հրաչ Գուլոյանը բարձրացրեց 390 կգ քաշով ծանրաձողը՝ գերազանցելով նախորդ ռեկորդը՝ 350 կգ-ը, 10-ամյա Հրայրը մեկ րոպեում ցատկապարանով ցատկել է 263 անգամ, Արման Ալեքսանյանը կանգնած դիրքում երկու կցագունդը ձեռքին բարձրացրել է 3 ժամ 25 րոպեում 20022 անգամ:



«Արտակի երազանք էր սպորտի բնագավառում հասնել բարձրունքների, ցավոք անկատար մնաց այն: Եղբորս երազանք ես կկատարեմ եւ բոլոր հաջողություններս կնվիրեմ Արտակի հիշատակին»,-ասաց Ժորա Ռաֆայելյանը:



Հիշեցնենք, որ 2017թ-ի մարտի 28-ին Արցախի զորամասերից մեկի մարտական դիրքում հերթապահության ընթացքում հակառակորդի կողմից արձակված գնդակից զոհված ժամկետային զինծառայող, Գինեսի ռեկորդակիր, Արտակ Ռաֆայելյանը: