ՊԵԿ-ի երկակի ստանդարտները՝ ավտոմաքսազերծման հարցում

ՊԵԿ-ի երկակի ստանդարտները՝ ավտոմաքսազերծման հարցում
Մենք գրել էինք, որ [ՊԵԿ-ն իջեցրել է մաքսազերծման գները](https://www.hraparak.am/posts/5a918de9afeead06c89dde3e/%D5%A1%D5%BE%D5%BF%D5%B8%D5%B4%D5%A5%D6%84%D5%A5%D5%B6%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%A1%D6%84%D5%BD%D5%A1%D5%A6%D5%A5%D6%80%D5%AE%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%AB%D5%BB%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D5%BB%D5%AB%D5%BA%D5%A5%D6%80%D5%B6-%D5%A7%D5%AC-%D5%A4%D5%A1%D6%80%D5%B1%D5%A5%D5%AC-%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%D5%A1%D5%A3%D5%B6%D5%A1%D6%81), ինչը ավտոներկրողները դրական երևույթ են գնահատում։ Մասնավորապես, ինչպես մեզ հետ զրույցում նշել էր ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը, իրենք հստակեցում են մտցրել այդ, այսպես կոչված, «հսկիչ գների» հարցում, և հիմա գնացուցակը հրապարակային ձևով հասանելի է բոլորին, թե որ ավտոմեքենայի մաքսազերծումն ինչ արժե։ Իհարկե, ՊԵԿ-ից չեն հրաժարվում նաև ինվոյսային արժեքով մաքսազերծելուց, եթե քաղաքացին կարողանա դրա վերաբերյալ արժանահավատ փաստաթղթեր ներկայացնել։









Բայց շատ դեպքերում կարող է հսկիչ գնով մաքսազերծումն ավելի էժան ստացվել, քան ինվոյսով արածը։ ՊԵԿ-ի այս դրական նորամուծությունը, սակայն, իր տակ որոշակի քողարկված խորամանկություն է պարունակում։ Խոսքն այս դեպքում հատկապես Վրաստանից ներկրած մեքենաների մաքսազերծմանն է վերաբերում։









Նախ նկատենք, որ աջ ղեկով մեքենաների ներկրումն ապրիլի 1-ից արգելելու վերաբերյալ կառավարության որոշումից հետո Հայաստանի ավտոներկրողները հունվարից հետո սկսել էին Վրաստանից ձեռք բերել արդեն ներկրած աջ ղեկով մեքենաները, քանի որ այլևս չեն հասցնի Ճապոնիայից անձամբ մեքենա պատվիրել և այն Երևան հասցնել մինչև ապրիլի 1-ը։ Հունվար-փետրվար ամիսներին ՀՀ քաղաքացիներն ուղղակի սրբեր-տարել են վրացիների ներկրած աջ ղեկով մեքենաները։ Հիմա Վրաստանի ավտոշուկաներում նմանատիպ մեքենա գրեթե չի մնացել։ Խոսքը, մասնավորապես, Վրաստան ներկրած, բայց չմաքսազերծած մեքենաների մասին է, որոնք մինչև վերջերս նկատելիորեն էժան էին։ Օրինակ՝ հայերը վրացական շուկաներից հունվար-փետրվար ամիսներին **Nissan Tiida**-ներ են գնեl **1500-2000** դոլարի սահմաններում, այն դեպքում, երբ դրանք Հայաստանում վաճառվում են միջինը **2800-3400** դոլարով։ Իսկ Վրաստանում մաքսազերծած **Nissan Tiida**-ն արդեն մոտ **500-600** դոլար, նույնիսկ ավելի բարձր գին ունի, քանի որ Վրաստանի կառավարությունը ոչ թե արգելել, այլ բարձրացրել է աջ ղեկով մեքենաների մաքսազերծման գները։ Հիմա Վրաստանում այլևս նման մեքենա չի մնացել կամ շատ քիչ է մնացել, քանի որ աջ ղեկով մեքնաների հիմնական սպառողը հայաստանյան շուկան էր։ Վրացիները, իմանալով, որ ՀՀ կառավարությունն արգելել է աջ ղեկով մեքենաների ներկրումը, իրենք էլ այլևս չեն բերում նման մեքենաներ, կամ բերում են շատ քիչ՝ միայն ներքին սպառման համար։ Ի դեպ, երբ տեսան, որ հայերը մասսայական գալիս տանում են իրենց մեքենաները, փետրվարի վերջին արդեն իրենք էլ թանկացրին գները՝ ելնելով պահանջարկից։ Եթե փետրվարի սկզբին կարելի էր այնտեղից **1500** դոլարով **Nissan Tiida** գնել, ապա ամսվա վերջին արդեն նույն մեքենան **2000-2200** դոլար արժեր։









Հիմա՝ ՊԵԿ-ի նորամուծության ու խորամանկության մասին։ Ի տարբերություն Ճապոնիայի կամ Եվրոպայի, Վրաստանից ձեռք բերված մեքենայի գինը փաստաթղթերում կարողանում ես ինքդ «թելադրել»։ Խոսքը տրանզիատյին մեքենաների ամսին է, երբ վրացին երրորդ երկրից ներկրել է մեքենա, բայց չի մաքսազերծել, հայը գնում է այդ եմքենան ու բերում Հայաստանում ամքսազերծում։ Այս դեպքում մաքսյաի մրամիններին ներկայացվում է միայն առուվաճառքի պայմանագիր։ Եվ դու կարող ես գնել Վրաստանից մեքենան, դիցուք, 4000 դոլարով, բայց վաճառողին խնդրել՝ առուվաճառքի պայմանագրի մեջ նշել, ենթադրենք, 1500 դոլար։ Արդյունքում դու Հայաստանում այդ մեքենայի համար կվճարես ոչ թե 4000 դոլար 42 տոկոսը, այլ 1500 դոլարի։









Օրինակ՝ ավտոներկրողներից մեկը մեզ պատմեց, որ ինքը բերել էր ավտոմեքենա 5000 դոլարով, բայց պայմանագրում գրել էր տվել 1500 դոլար, ու մաքսազերծեց այն 600 դոլարով։ Իր հետ միաժամանակ նույն մեքենայից ձեռք բերած մեկ այլ անձ իր մեքենայի արժեքը գրել է տվել 3500 դոլար, ու մաքսազերծել է 1400 դոլարով։ Այսինքն՝ նույն մեքենայի մաքսազերծման արժեքում 8000 դոլարի տարբերություն կարող է լինել։









Թվում էր, թե այդ գնացուցակը հստակ է, բայց պարզվում է՝ երկակի ստանդարտներ են գործում ՊԵԿ-ում, որը բացահայտ չէ։ Իրենք «ներքին շկալա» ունեն, որով ինչ-որ սահման են գծել, օրինակ՝ տվյալ մեքենայի դեպքում դա 1500 դոլարն է, և եթե տեսնում են, որ մեքենայի առուվաճառքի պայմանագրում գինը գրված է 1500-ից բարձր, իրենք այն մաքսազերծում են այլ՝ ավելի բարձր գնով, եթե 1500-ից ցածր է, ապա նկատելիորեն ցածր գնով։ Այսինքն, եթե քաղաքացին բարեխիղճ գտնվի կամ միամիտ լինի ու նշի իր մեքենայի ձեռքբերման իրական գինը, ՊԵԿ-ում դա իր դեմ կօգտագործեն։ Իսկ եթե քաղաքացին, հային հատուկ խորամանկությամբ, վրացուն համոզի ու ցածր գին գրել տա, ապա կշահի՝ մեքենան կմաքսազերծի շատ ավելի ցածր գնով։ Ստացվում է՝ ով ուզենա ՊԵԿ-ին կարող է մոլորեցնել, ՊԵԿ-ն էլ դրա դեմն առնելու համար իր փոքրիկ խորամանկություններն է կիրառում․ խորամանկություն՝ ընդդեմ խորամանկության։









Հիանալի մեխանիզմ, որում ինչ-որ տեղ ողջամտությունը դուրս է գալիս սահմաններից, տրամաբանության թելը կտրվում է, և գործում է միայն ամեն գնով դիմացինին «քցելու» հրամայականը։ Արդյունքում և՛ շահում է պետբյուջեն, և՛ կորցնում։ Թերևս դրանով էլ փորձում են այս հարցում բալանսը պահել։















**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**