ԱՄՆ-ը օդային հետախուզություն է իրականացրել Ղրիմի ափերով

ԱՄՆ-ը օդային հետախուզություն է իրականացրել Ղրիմի ափերով
Ամերիկյան ստրառեգիական ռազմական անօդաչու RQ-4A Global Hawk սարքը հետախուզական թռիչք է իրականացրել Ղրիմի ափերով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հաղորդում է ավիացիայի խառը թռիչքներին հետևող CivMilA կազմակերպությունը:



Նշվում է, որ 10-2043 համարի դրոնը օդ է բարձրացել սիցիլիական Սիգոնելլա ավիաբազայից, իսկ հետո մի քանի ժամ շարունակ 16 հազար մետր բարձրությունից հետախուզական թռիչք իրականացրել Ղրիմի ափերով:



Սևաստոպոլի շրջանում RQ-4A Global Hawk-ը ափին է մոտեցել մինչև 30 կմ՝ անցնելով ծովային սահմանի եզրով:



Մինչև Ղրիմի ափերին միանալը, անօդաչու սարքը թռել է Դոնբասում բաժանարար գծի երկայնքով՝ մինչև 40-60 կմ մոտենալով Ուկրաինայի հետ սահմանակից ՌԴ Բելգորոդի, Վորոնեժի և Ռոստովի մարզերին:



Փետրվարին Ռուսաստանի սահմաննների մոտ նկատվել էր Boeing RC-135W հետախույզ ինքնաթիռը, որը, օդ բարձրանալով բրիտանական Միլդենհոլ ռազմաբազայից, Լիտվայի և Լեհաստանի օդային տարածքում թռիչքներ էր իրականացրել Կալինինգրադի մարզի շուրջ: