Ինչպես է Քիմ Քարդաշյանը շնորհավորել կանանց Մարտի 8-ը

Ինչպես է Քիմ Քարդաշյանը շնորհավորել կանանց Մարտի 8-ը
Երեկ մարտի 8-ն էր՝ Կանանց միջազգային օրը։ Տոնի առթիվ շտապեցին գեղեցիկ սեռին շնորհավորական ուղերձներ հղել ոչ միայն պետությունների ղեկավարները, այլև հանրահայտ անձինք՝ քաղաքական գործիչներ, երաժիշտներ, դերասաններ։



Շնորհավորանքներ հղելուց անմասն չմնաց նաև հայազգի Քիմ Քարդաշյանը։ Նա ինստագրամյան իր էջում օրվան նվիրված լուսանկար է տեղադրել, որտեղ Քիմը քույրերի՝ Քորթնիի, Քլոեի հետ է։ Լուսանկարը արվել է քույրերի՝ Տոկիո կատարած վերջին ուղևորության ժամանակ։



Քիմը լուսանկարին կից գրել է․ «Շնորհավորում ենք Կանանց միջազգային օրվա առթիվ» ։