Samsung Galaxy A8 (2018) սմարթֆոնը ստացեք 1 դրամով

Samsung Galaxy A8 (2018) սմարթֆոնը ստացեք 1 դրամով
«STARTPHONE 20 500» սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելով` ֆիքսված 20 500 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդն ամսական ստանում է 10 000 րոպե ներցանցային խոսելաժամանակ, 200 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր եւ 15 000 ՄԲ ինտերնետ:



Նշված ժամկետով սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում «Samsung Galaxy A8 (2018)» սմարթֆոնը կարելի է ստանալ 1 դրամով:



**Փաթեթով տրամադրվող ծառայություններ**



Ներցանցային խոսելաժամանակ-10 000 րոպե



Խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր-200 րոպե



Ինտերնետ-15 000 ՄԲ





2018 թվականին արտադրված Samsung Galaxy A8 (2018) նորաոճ մոդելն ունի կրկնակի SIM քարտի հնարավորություն, բարակ իրան (8.4 մմ) եւ կշռում է ընդամենը 172 գրամ: Սմարթֆոնն առջեւի մասում ունի 2՝ 8 եւ 16 մեգապիքսել տեսախցիկ եւ 32 ԳԲ ներքին հիշողություն: Նոր սմարթֆոնը կարելի է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կամ պատվիրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի առցանց խանութից: Սմարթֆոնն առկա է 3 գույներով՝ սեւ, կապույտ եւ ոսկեգույն:



««STARTPHONE 20 500» սակագնային պլանը նախատեսված է այն բաժանորդների համար, ովքեր նախընտրում են նորաոճ սմարթֆոն եւ հաճախ են օգտվում ինտերնետից՝ մասնավորապես սոցիալական ցանցերից: Բացի օնլայն շփման լայն հնարավորություններից, այս սակագնային պլանը ներառում է նաեւ րոպեներ՝ ցանցից դուրս եւ ներցանցային զանգեր կատարելու համար, ինչը հնարավորություն է տալիս միշտ լինել կապի մեջ: Առհասարակ, մենք ստեղծել ենք «STARTPHONE» սակագնային պլանները՝ համատեղելով սմարթֆոնը եւ բջջային ծառայությունները մեկ փաթեթում, դարձնելով դյուրին թե՛ վճարման, թե՛ բաժանորդագրության գործընթացը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: