Չեչնիայում Ми-8 ուղղաթիռի վթարից 6 մարդ է զոհվել

Չեչնիայում Ми-8 ուղղաթիռի վթարից 6 մարդ է զոհվել
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Չեչնիայում այսօր ուժայիններին պատկլանող ուղղաթիռ է կործանվել:



Ми-8 ուղղաթիռը վայրէջքի պահին հողմաթևով դիպել է գետնին և ընկել ձորը, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով Չեչնիայի իրավաապահ օրգաններում իր աղվյուրին:



Վերջինիս փոխանցմամբ ուղղաթիռը պատկանում է սահմանապահ ծառայություններին:



Չեչնիայի առողջապահության նախարարության տվյալներով ուղղաթիռում եղել է 7 մարդ, որոնցից 6-ը զոհվել են, իսկ մեկը ծանր վնասվածքներով տարհանվել է վթարի վայրից և հոսպիտալավել:



Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են, ուսումնասիրվում են վթարի հետ կապված հանգամանքները, հաղորդում է գործակալությունը: