Քսենյա Սոբչակը Ղրիմ կմեկնի միայն Ուկրաինայով

Քսենյա Սոբչակը Ղրիմ կմեկնի միայն Ուկրաինայով
Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը դիմել է Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատուն՝ խնդրելով թույլ տալ իրեն՝ այցելել Ղրիմ, հայտնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:



«Ես նամակ եմ ուղարկել Ուկրաինայի դեսպանատուն: Եթե գնամ Ղրիմ, ապա միայն Ուկրաինայով: Եթե ինձ թույլ տան, ես կգնամ»,- ասել է Սոբչակը:



Նշենք, որ նախորդ տարվա հոկտեմբերի 24-ին Սոբչակը հայտարարել էր, որ Ղրիմը ուկրաինական տարածք է միջազգային իրավունքի տեսանկյունից:



Հիշեցնենք, որ 2014թ. հանրաքվեի արդյունքներով թերակղզին դարձել է Ռուսաստանի տարածքի մաս, իսկ Սևաստոպոլը՝ դաշնային նշանակության քաղաք: