Անօդաչու ուղևորափոխադրող սարք կստեղծեն

Անօդաչու ուղևորափոխադրող սարք կստեղծեն
Մինչ մենք շնորհավորում ենք միմյանց մեր նոր տրանսպորտային ձեռքբերման՝ Գյումրի-Երևան նոր գնացքի համար, փորձարկում դրա հարմարավետությունն ու գնահատում առավելությունները, աշխարհում այս ոլորտում կատարվում են շրջադարձային փոփոխություններ: Նորամուծությունն էլ ոչ այլ ինչ է, քան անօդաչու ուղևորափոխադրող սարք:



Porsche գերմանական ավտոմոբիլաշինական ընկերությունը դիտարկում է առանց օդաչուի թռչող սարքերի հնարավոր ստեղծումը, որը պետք է կատարի ուղևորափոխադրումներ: Այս մասին հայտնում է Automobilwoche-ը: Նախագծի շուրջ տարվող աշխատանքների մասին պատմում է ընկերության տնօրեն Դետլեւ Ֆոն Պլատեն, որը վստահ է՝ Porsche-ը կարող է հաղթահարել այս խնդիրը: Նա հարկ է համարել նշել, որ օդաչուի լիցենզիայի կարիք չի լինի:



Տնօրենի տվյալներով՝ անօդաչու նոր սարքավորումները մոտ ժամանակներս կներկայացվեն: Մինչև 2022թ-ը այս նախագծի համար նախատեսվում է 6 միլիարդ եվրոյի ներդրում, որից 500 միլիոնը կտրամադրվի դրա մոդելային տարբերակների ստեղծման համար: