Նրանք ընդդիմություն չեն, այլ ահաբեկիչներ`ողջ ճշմարտությունը Արեւելյան Ղութայի մասին

Նրանք ընդդիմություն չեն, այլ ահաբեկիչներ`ողջ ճշմարտությունը Արեւելյան Ղութայի մասին
«Ղութան, դա այն շրջանը չէ, որտեղ ապաստանել են բոլոր տուժածները, որոնց հալածում է վարչակարգը, ինչպես ընդունված է ասել: Այն իրականում լրիվ այլ կոչում ունեցող շրջան է: Շատ տարիներ այդտեղից հրթիռակոծվելէ Դամասկոսը, հազարավոր անմեղ մարդկանց մահվան պատճառ դառնալով: Քանի երեխա սպանվեց նրանց մեղքով, որոնց մասին չի խոսվում: Նրանք ընդդիմություն չեն, այլ ահաբեկիչներ, որ հավաքվել են այստեղ ամբողջ աշխարհից, եւ սիրիական բանակն իրավունք ունի պաշտպանելու սիրիացիների եւ սիրիական պետության արժանապատվությունը»:



Ահա այսպես է ներկայացնում իտալական Tempi-ն՝ Դամասկոսում տիրող դրությունը, օգտագործելով Հ. Մունիր Անակի խոսքերը, ամփոփված խմբագրությանն ուղղյալ 22 փետրվար թվակիր նամակում, որ օրերս է հասել Իտալիա: Հ. Մունիր Անակը ծնունդով հալեպցի է, որ սալեզյան վանականի իր ծառայությունն է իրականացնում Դամասկոսում:Իտալիայում ուսում առած եւ եկեղեցական դարձած սալեզյան վանականը սուր քննադատության է ենթարկում արեւմտյան լրատվամիջոցները, նշելով, որ վերջիններս ամբողջական ինֆորմացիա չեն փոխանցում լսարանին եւ կողմնապահություն ունեն:



Իտալական պարբերականին ուղղված նամակում նա մասնավորապես գրում է, որ տեսել է, թե ինչպես է հաճախ ներկայացվում ճշմարտությունը` ոչ լիարժեք, կեղծված, մասամբ թաքցված: «Ես հասկանում եմ անշուշտ, որ սիրիական կառավարությունում էլ սուրբեր չեն նստած, որ կա կոռուպցիա, անօրինական այլ գործողություններ, ինչպես եւ աշխարհի մյուս պետություններում: Սակայն դուք պետք է հասկանաք, որ սիրիացի տառապյալ ժողովրդի մեծ մասը վստահում է այդ կառավարությանը, չնայախ վերջինիս սխալներին»,- ասված է հրապարակման մեջ: