Լավրովը կրկին հույս է հայտնել, որ հրադադարի մոնիթորինգի մեխանիզմները կհամաձայնեցվեն մոտակա ժամանակներս 

Լավրովը կրկին հույս է հայտնել, որ հրադադարի մոնիթորինգի մեխանիզմները կհամաձայնեցվեն մոտակա ժամանակներս 

Անհրաժեշտ է դադարեցնել ճնշել առճակատող հռետորաբանությամբ իրադրությունը Լեռնային Ղարաբաղյան հակամարտության շուրջ եւ դադարեցնել մարտական գործողությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուչինչի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։ Նա նաեւ ասել է, որ տեղեկացրել է իր գործընկերներին ԵԽ քարտուղարությունից, այն մասին, թե Ռուսաստանը ինչպես է տեղնում իրադրությունը Ղարաբաղում եւ ինչ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ։

«Համոզված ենք, որ այժմ ամենակարեւորը, ինչը որ մեծ ջանքեր չի պահանջում, անհապաղ առճակատող հռետորաբանության դադարեցումն է ինչպես կողմերի միջեւ, այնպես էլ պատասխանատու միջազգային խաղացողների ուղղությամբ։ Հաջորդ բացարձակ անհրաժեշտ քայլը կրակի դադարեցումն է եւ քաղաքացիական օբյեկտների չթիրախավորումը»,- ընդգծել է նախարար Լավրովը։ Նա նաեւ հույս է հայտնել, որ կրակի դադարեցման վերահսկման կամ մոնիթորինգի մեխանիզմը կհամաձայնեցվի ամենամոտ ժամանակներս։