Ամերիկյան ավիակիրը ժամանել է Վիետնամի գլխավոր նավահանգիստ

Ամերիկյան ավիակիրը ժամանել է Վիետնամի գլխավոր նավահանգիստ
Ամերիկյան Carl Vinson ավիակիրը ժամանել է Վիետնամի Դանանգ նավահանգիստ: Դա ամերիկյան ավիակիր նավի առաջին այցն է Վիետնամ` 1975թ. պատերազմի ավարտից ի վեր, հայտնում է Tuoi Tre թերթը:



Սպասվում է, որ ավիակիրը Վիետնամի գլխավոր նավահանգստում երկու այլ ամերիկյան ռազմանավերի ուղեկցությամբ կմնա 5 օր: Նշվում է, որ դա Վիետնամական պատերազմի ավարտից հետո ամերիկյան զինվորականների ամենազանգվածային ներկայությունն է Վիետնամում: Միայն ավիակրի վրա կա անձնակազմի 5 հազար զինծառայող:



Ավիակրի այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վիետնամում` Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետտիսի և Վիետնամի պաշտպանության նախարար Նգո Սուան Լիտի հանդիպման ժամանակ:



Վիետնամի պատերազմը ձգվել է 1950-ական թվականների վերջից մինչև 1975 թվականը: Ամերիկյան առաջին զինվորական ստորաբաժանումները Վիետնամում ցամաք են հանվել 1961 թվականին: Այդ պատերազմում ԱՄՆ-ը կորցրել է 58 հազար մարդ, որից 47 հազարը` մարտական գործողություններում: 1700 ամերիկացի համարվում է անհետ կորած: