«Եվրատեսիլ 2018»-ի հավանական հաղթողի անուն է շրջանառվում

«Եվրատեսիլ 2018»-ի հավանական հաղթողի անուն է շրջանառվում
Մինչ կինոսերները շունչները պահած սպասում են հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխությանը, որը տեղի կունենա այս գիշեր, երաժշտասերներն այդ ընթացքում ուշի ուշով հետևում եմ հեղինակավոր «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի շուրջ ձևավորվող իրադարձություններին։ Իրենց հերթին բուքմեյքերական գրասենյակները ակտիվորեն ուրվագծում են մայիսին Լիսաբոնում կայանալիք «Եվրատեսիլ 2018»-ի հնարավոր արդյունքները։



Ու քանի դեռ մասնակից երկրները ընտրում են իրենց պատվիրակներին, բուքմեյքերական գրասենյակները արդեն իսկ տալիս են հավանական հաղթողների անունները։



Այսպես՝ «Եվրատեսիլ 2018»-ի հավանական հաղթողը, ըստ բուքմեյքերների, օպերային երգչուհի Էլինա Նաչաևան է Էստոնիայից, որը մրցույթին կներկայանա La Forza երգով: Երկրորդ հորիզոնականը հնարավոր է բաժին հասնի Բուլղարիային, որի ներկայացուցչին կներկայացնեն մարտի 12-ին միայն: Երրորդ տեղում բուքմեյքերները Չեխիայի ներկայացուցիչ Միկոլայ Իոզեֆին են տեսնում, որը կներկայանա  Lie to me ստեղծագործությամբ:



Չնայած որ Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանի անունը չկա հավանական հաղթողների ցուցակում, տխրել պետք չէ, քանի որ սրանք նախնական տվյալներ են, դեռ տասնյակ երկրներ չեն ներկայացրել եվրատեսիլյան իրենց արտիստին ու երգը, իսկ բուքմեյքերները կշարունակեն մինչև մայիս ամիսը «որոնել» մրցույթի հաղթողին, ինչը, ինչպես ցույց է տալիս եվրատեսիլյան պատմությունը, միշտ չէ, որ ստացվում է։