Հանգուցյալ թագուհու արձանը միլիոններ կարժենա
Լոնդոնի կենտրոնում հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ 2-րդի արձանը կանգնեցնելու համար անհրաժեշտ կլինի 60 միլիոն դոլար։ Նախնական գնահատման համաձայն, նախագիծը գնահացվել է 29-59 միլիոն դոլար՝ առանց ԱԱՀ-ի։ Ծապսերը վճարվելու են պետական միջոցներից։ Այս մասին հայտնում է բրիտանական կառավարությունը։ Նախագծի արժեքը կախված կլինի այն բանից, թե նախագծերից որն է հաստատվելու հատուկ հանձնաժողովի կողմից, որը ղեկավարում է հանգուցյալ միապետուհու անձնական քարտուղար լորդ Ռոբերտ Ջենվրինը։
Հայտերը կընդունվեն մինչեւ 25 թվականի հունվարի 20-ը։ Ապրիլին արդեն կառանձնացվեն հինգ նախագծերը, որոնք անցել են մրցույթի եզրափակիչ փուլ, իսկ ամառվա սկզբին արդեն հայտնի կդառնա, թե որ նախագիծն է կյանքի կոչվելու։ Վերջնական տարբերակը հաստատվելու է թագավոր Չարլզ 3-րդի եւ վարչապետ Կիր Ստարմերի կողմից։ Արձանը կբացվի 2026 թվականին՝ Եղիսաբեթ 2-րդի հարյուրամյակին։ Այն կտեղադրվի Սենթ Ջեյմսի պուրակում՝ Բուքինգհեմյան պալատի դիմաց։
Կարծիքներ