Մսամթերք արտադրողներից ՍԱՊԾ-ը պահանջում է ընդունվող հումքը ենթարկել լաբորատոր փորձաքննության

Մսամթերք արտադրողներից ՍԱՊԾ-ը պահանջում է ընդունվող հումքը ենթարկել լաբորատոր փորձաքննության
Մսամթերքի արտադրության ոլորտում օրենսդրորեն նախատեսված բոլոր բաղադրիչները մակնշելու և դրանց առնչվող խախտումները բացառելու հարցերն են քննարկվել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնյաներն ու մսամթերք արտադրող խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչները:



Հղում կատարելով ԵԱՏՄ մակնշման պահանջներին ներկայացվող տեխնիկական կանոնակարգին՝ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ներկայացրել է մակնշման առանձնահատկություններն այս ոլորտում և հորդորել արտադրողներին տրամադրել ամբողջական տեղեկատվություն օգտագործվող բոլոր բաղադրիչների մասին: Տնտեսավարողներից պահանջվել է իրենց կողմից ընդունվող հումքը ենթարկել լաբորատոր փորձաքննության:



Տնտեսավարողներին հանձնարարվել է հնարավորինս արագ ձեռք բերել օրենսդրության պահանջներին համապատասխան մակնշման նոր պիտակներ, իսկ մինչ այդ նախկինում տպագրված պիտակների մնացորդային քանակներն օգտագործել բացառապես կրկնապիտակով՝ ապահովելով պահանջվող տեղեկատվությամբ