ՆԱՏՕ-ն ալյանսի անդամ երկրներին հորդորում է չգնել C-400 համակարգեր

ՆԱՏՕ-ն ալյանսի անդամ երկրներին հորդորում է չգնել C-400 համակարգեր
ՆԱՏՕ-ում համարում են, որ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը ալյանսի անդամ երկրների կողմից անիմաստ է, քանի որ այդ համակարգերը չեն ինտեգրվում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի հետ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գեթեմյուլլերը:



Ելույթ ունենալով Աթենքում՝ նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, մինչև Ռուսաստանից C-400 ձեռք բերելը պետք է հաշվի առնեն դրանց անհամատեղելիությունը իրենց ունեցած համակարգերի հետ: Ամենամեծ արդյունավետության, ըստ Գեթեմյուլլերի, կարելի է հասնել միայն ալյանսի պաշտպանական համակարգերի փոխգործակցությամբ:  



Հիշեցնենք, որ 2017թ. դեկտեմբերի 29-ին Ռուսաստանը և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Անկարայում համաձայնություն են ձեռք բերել Թուրքիային երկու միավոր C-400 զենիթահրթիռային համակարգերի վաճառքի շուրջ: Մեկ ամիս անց, 2018թ. փետրվարին, ԱՄՆ-ը Թուրքիային կոչ էր արել հրաժարվել Ռուսաստանից C-400 համակարգեր գնելու մտադրությունից: Վաշինգտոնը Անկարային նաև սպառնացել էր համապատասխան պատժամիջոցներով: