Էմանուել Մակրոնը խաղացել է մանկական ներկայացման մեջ

Էմանուել Մակրոնը խաղացել է մանկական ներկայացման մեջ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խաղացել է «Պետյան և գայլը» երաժշտական ներկայացման մեջ, հաղորդում է Reuters-ը:



Մակրոնը, որ թատրոնի և դասական երաժշտության երկրպագու է, ներկայացման մեջ հանդես է եկել հեղինակի խոսքով:



Ներկայացումը կազմակերպվել է Ելիսեյան պալատում: Մուտքը թույլատրվել է միայն հրավիրատոմսերով: Հանդիսատեսի շարքերում հիմնականում եղել են անապահով ընտանիքների երեխաներ:



Ավելի վաղ հայտարարվել էր, որ հրավիրատոմսերի հարցով զբաղվում է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիդ Մակրոնը: