Օսկարակիր դերասանուհին կլոնավորել է իր մահացած շանը

Օսկարակիր դերասանուհին կլոնավորել է իր մահացած շանը
Օսկարակիր դերասանուհի Բարբարա Սթրեյզանթը կլոնավորել է իր շանը։ Բանն այն է, որ Սթրեյզանթը շատ կապված էր իր յուրահատուկ՝ քոթոն դե տուլեար ցեղատեսակի Սամանթա կամ Սեմմի անունով շան հետ, եւ երբ վերջինս անցյալ տարի մահացավ, Բարբարան որոշեց պահել շան դնթ-ն՝ հետագայում նրան կլոնավորելու համար։



Այժմ Բարբարայի հետ ապրում են իր շան երկու կրկնօրինակները՝ Միսս Սքարլեթը եւ Միսս Վայոլեթը։ Քանի որ շներին շատ դժվար էր իրարից տարբերել, տուն բերելուն պես դերասանուհին մեկի վզին կապեց կարմիր գույնի (սքարլեթ), մյուսի վզին՝ լավանդայի գույնի (վայոլեթ) վզկապներ, այդպես էլ ծնվեցին նրանց անունները։



Սակայն այդքանով չբավարարվելով` Սթրայզենթ կապ հաստատեց ժամանակին իր Սեմմին բուծած շնատիրոջ հետ եւ գտավ իր շան հեռու բարեկամին՝ Միսս Ֆաննիին, ում, ի դեպ, կոչել են Սթրեյզանթի ամենահայտնի ֆիլմերից մեկի՝ «Funny Girl»-ի պատվին, որտեղ մարմնավորած դերի համար Սթրեյզանթը ստացավ իր առաջին օսկարը։ Այժմ դերասանուհին երջանիկ ապրում է իր երեք շնիկների հետ։