Փարիզի մետրոյում հնդիկ առևտրականների են թալանել

Փարիզի մետրոյում հնդիկ առևտրականների են թալանել
Փարիզի մետրոյում երկու հնդիկ ակնավաճառներից գողացել են թանկարժեք քարերեվ ճամպրուկը`300 հազար եվրո արժողությամբ, հայտնում է Point թերթը:



Միջադեպը տեղի է ունեցել մետրոյի Cadet կայարանում, անցած երկուշաբթի: Պարբերականի փոխանցմամբ` հնդիկները վերադառնալիս են եղել մի գործնական հանդիպումից, որի ժամանակ պետք է վաճառեին թանկարժեք քարերը: Գործարքը, սակայն, չի կայացել:



Մետրոյի արգելափակոցն անցնելուց հետո նրանց վրա են հարձակվել գազի բալոններիվ երկու անհայտ անձինք և, խլելով ճամպրուկը, անհետացել:



Թերթի աղբյուրի կարծիքով` չարագործները տեղեկացված են եղել և պատրաստված: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի հետ կապված հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:



Ավելի վաղ, 2017թ. դեկտեմբերին, Փարիզի ոսկերչական խանութներից մեկում, հենց վաճառողների աչքի առաջ, գողացել էին 560 հազար եվրո արժողության մատանին: