Մոսկվայում անվտանգության մեծ միջոցառումներ կիրականացվեն նախագահական ընտրությունների կապակցությամբ

Մոսկվայում անվտանգության մեծ միջոցառումներ կիրականացվեն նախագահական ընտրությունների կապակցությամբ
ՌԴ նախագահի ընտրությունների նախօրյակին մանրազնին ստուգումների կենթարկվեն ընտրական տեղամասերին հարողենք-շինությունների նկուղներն ու տանիքները, РИА Новости-ի հետ զրույցում ասել է Մոսկվայի անվտանգության և կոռուպցիայի հակազդեցության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Չեռնիկովը:



«Քվեարկության անցկացման վայրին հարող բոլոր շենքերի տանիքները և նկուղները կստուգվեն կոմունալ կազմակերպությունների և ՆԳՆ Մոսկվայի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից: Լրացուցիչ ստուգումներ կիրականացվեն նաև քվեարկության նախօրյակին»,- ասել է Չեռնիկովը:



Նրա խոսքով` ընտրատեղամասերին հարող շենքերը կվերցվեն շուրջօրյա հսկողության տակ, կավելացվեն հսկողական տեխնիկական միջոցները, կօգտագործվեն վարժեցված շներ: Իսկ բուն քվեարկության օրը ընտրատեղամասերում կհերթապահեն հասարակական «դրուժիննիկները»: